ՀՅԴ-ից հաստատեցին տեղեկություններն այն մասին, որ Դաշնակցությունը պատրաստվում է վերադառնալ իշխանության ճամբար եւ ՀՀԿ-ի հետ մաս կազմել իշխանական կոալիցիայի: Իսկ, թե ԲՀԿ-ն արդյո՞ք կոալիցիա ձևավորելու մասին քննարկումներին մասնակցում է հարցին կուսակցության ներկայացուցիչները միշտ ժխտողական պատախան են տալիս:
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ ՀՅԴ պատվիրակությունն այս օրերին հանդիպել է Սերժ Սարգսյանին եւ առաջարկել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների միավորված նախարարությունը նորից բաժանել եւ տարածքային կառավարումը հանձնել ՀՅԴ-ին, ավելին, նաև մարզպետի պաշտոն են ուզել: ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց.
«Մենք ողջունում ենք ցանկացած կոալիցիա ու այնպես չէ, որ ՀՀԿ-ն ասել է, որ միայն մենք ենք ու տանելու ենք իշխանությունը մինչև վերջ: Ինչ վերաբերում է բանակցություններին՝ ես էլ ձեր նման երեկոյան իմացել եմ, որ բանակցությունները սկսվել են, անձամբ բանակցություններից տեղյակ չեմ»:
«Ցանկացած ընտրության ժամանակ այնքան են խփում, որ կոալիցիայի կարիք չունեն»,-նկատեց «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Այդ էլ է շնորհք»,-ասաց Սուքիաս Ավետիսյնաը:
Իսկ թե ինչու են այս պահին խոսում կոալիցիայի մասին, երբ հայտնի չէ, թե խորհրդարանում որ քաղաքական ուժերն են լինելու, Անահիտ Բախշյանը նշեց.
«Հիմիկվանից ձևում են ապագա խորհրդարանը, որ դրան համապատասխան թվեր խփեն: Եվ հարց՝ ինչո՞ւ է բազարը հենց Դաշնակցության հետ սկսվում»:
«Համագործակցության կոչ արվել է բոլորին ու բազարը ոչ մեկի հետ չէ»,-շտապեց տեղելացնել ՀՀԿ-ական պատգամավորը:
«Ով ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմում, հեղինակազրկվում է»,-նետեց «Բարև Երևան» խմբակցության անդամը:
Անի Կարապետյան