▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ էր զանգել փոխոստիկանապետին

«Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանից պարզել, թե ովքեր են եղել այն պատգամավորներն ու պաշտոնատար անձինք, որոնք զանգահարել են իրեն և խնդրել ապրիլի 23-ին Գյումրիում հնչած
կրակոցների հեղինակներին ոստիկանության բաժին չտանել: Փոխոստիկանապետն առաջարկել է հարցն ուղղել լրատվական վարչությանը:

Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի թղթակցի հետ զրույցում նշել է, թե Պողոսյանի մասնավոր զրույցը նպատակահարմար չի գտնում հրապարակել: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք զանգահարողը եղել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը, Ահարոնյանը պատասխանել է. «Ոչ»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել էր Գյումրի, որտեղ տեղի ունեցած կրակոցներից հետո խորհրդակցություն էր անցկացրել: Այնուհետև, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր. «Զանգում են իմ առաջին տեղակալին պատգամավորներ, պաշտոնատար անձինք, թե էդ տղերքին մի տարեք-բերեք, իրենք լավ տղերք են: Իրենք բանավոր կասեն, բայց թող չգրեն, էլի: Իմ պատասխանը եղել է՝ հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական»:

 


Մանրամասները «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին