BlogNews.am -ը գրում է. Երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի գեղեցիկ միջոցառումը իր կատամամաբ զարդարեց փոքրիկ դուդուկահար տղան, որը հասցրեց միանգամից գրավել բոլորի սրտերը: Համացանցում սկսեցին տարածել փոքրիկի կատարումը և մեկնաբանել այն` հայ փոքրիկ դուդուկահար, ով Ծիծեռնակաբերդում Հայաստան ժամանած նախագահների համար հնչեցրեց «Դլե յամանը»:
Այսօր BlogNews.am -ը զրուցեց փոքրիկի հորեղբոր` Արման Համբարձումյանի հետ:
Համացանցը գրաված դուդուկահարը Թաթուլ Համբարձումյանն է` 7 տարեկան, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից: Նրան շատերը միայն երեկ ճանաչեցին, բայց փոքրիկ Թաթուլը վաղուց է զբաղվում երաժշտությամբ: Հորեղբոր խոսքերով նրա մեջ տաղանդը մանկուց է, 5 տարեկանում, երբ դեռ մանկապարտեզ էր հաճախում, ընդունվել է Մեծամորի Շառլ Ազնավուրի արվեստի դպրոց՝ դուդուկի բաժին։
Թաթուլը մասնակցել է «Վերածնունդ» միջազգային փառատոնին, ոսկե մեդալակիր է դարձել, նաև մասնակցել է բազմաթիվ միջոցառումների ու փառատոնների:
Թաթուլի ընտանիքում պրոֆեսիոնալ երաժիշտներ չկան:
Իսկ թե ինչպես որոշվեց, որ հենց Թաթուլը պետք է նվագի նախագահների համար հարցին հորեղբայրը մեզ պատմեց, որ նրան հրավիրել են, քանի որ նախկինում ևս նվագել էր միջոցառումների ժամանակ, որտեղ ներկա են եղել ՀՀ նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում