▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով ընդունի ցանկացած հակահայկական պայմանագրի դրույթ, կբռնի ինքնահրաժարականի ճանապարհը

a1plus.am-ը գրում է. Ծիծեռնակաբերդում ծաղիկ էր խոնարհում նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց.

«Մենք պետք է համախմբվենք մեր պետականության, մեր զինվորի շուրջ, որը պաշտպանում է Հայրենիքը: Այս իրավիճակի համար, որն արդեն արտացոլվել է աննախադեպ կորուստներով թե’ մարդկային, թե’ տարածքային, մենք պետք է արտահերթ լուծումներ գտնենք: Գերագույն գլխավոր պատասխանատվությունը բնակվում է Երեւանում: Այսօր միգուցե հարմար պահ չէ հիշել նրան, բայց դա անհրաժեշտություն է: Չի կարելի ակնկալել արդարություն, Եղեռնի համար հատուցում, նաեւ մեր Հայրենիքի պաշտպանություն, եթե մենք ներքուստ մեր տունը կարգի չենք հրավիրել, դա է մեր հանրային պահանջը: Ով ընդունի Մադրիդյան կամ ցանկացած հակահայկական առաջարկի կամ պայմանագրի դրույթ, հերթական անգամ կբռնի ինքնահրաժարականի ճանապարհը: Ինքը դա պետք է գիտակցի, պետք է մասնակցի ժամանակավոր կառավարության ստեղծմանը»,-նշեց նա:

Հարցին, թե իր խոսքերը նշանակում են, արդյոք, թե Սերժ Սարգսյանի հրաժարականն անհրաժեշտություն է այս պահին, պարոն Հովհաննիսյանը նշեց.

«Ես արդեն պետք չունիմ անուններով խոսելու, ինքը գիտի՝ ինչ պետք է անի»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին