Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ՝ մասնակցելու եռատոնին նվիրված հանդիսություններին: Արցախում է լինելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին՝ այն հարցը, որ հորդորեց լրագրողներին ուղղել Սերժ Սարգսյանին ասուլիսի ժամանակ, գուցե ի՞նքն ուղղի նրան: Նիկոլ Փաշինյանը զայրացավ.
«Ձեր կարծիքով՝ ես Սերժ Սարգսյանի հետ շփվելո՞ւ եմ: Ինքն էլ ա Հայաստանում, ես էլ, ինքն էլ ա Երևանում, ես էլ... դրանից ի՞նչ: Երբ ինձ պետք լինի նրա հետ խոսել, կխոսեմ... Սերժ Սարգսյանը չի կարող որոշել՝ ինձ հետ հանդիպի, թե չէ, բայց ես կարող եմ որոշել՝ իր հետ հանդիպել, թե չէ: Պա՞րզ է էս ամեն ինչը, ոնց որ էդքան էլ պարզ չի»:
«Ասում են՝ ո՞նց, ժողովուրդը պետք ա որոշի՞ ԼՂ հարցը, ո՞նց: Էն ժամանակ էլ ասում էին՝ ժողովուրդը պետք ա որոշի՞՝ վարչապետ ով լինի... Տեսա՞ք՝ ինչ եղավ: Բա ո՞վ պետք ա որոշի՝ դո՞ւք, մի քանի կոռուպցիոներով, մի քանի բանակ թալանածներո՞վ: Ձեր տները Իտալիաներում, Բադեն-Բադեններում, բան ու դուք որոշե՞ք, դուք ո՞վ եք, որ ԼՂ հարց որոշեք, բա իհարկե պետք ա ժողովուրդը որոշի, այնպես որ՝ համակերպվեք... Մարդիկ, որ երկիրը թալանել են, գրում են՝ գնաց բանակցությունների, հաստատ ծախում ա: Ո՞վ ա դրանց էդ իրավունքը տվել, ո՞վ են սերմացու գողացող էդ մկները, բանակ թալանածները, փեսեքին ու տղեքին միլիոնատեր դարձրածները: Նրանք պետք է որոշե՞ն... ինչ մեդալ ուզում ա կախած լինեն, նրանք իրավունք չունեն որոշելու»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, որ եթե բանակցությունների արդյունքում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ունենա այնպիսի լուծում, որ համարի ժողովրդին ներկայացնելու արժանի, կներկայանցի:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ 100 փաստ Նոր Հայաստանի մասին.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ
Մենք ուզու՞մ ենք երկրում նոր Սերժ Սարգսյան․․․Նիկոլ Փաշինյան
Սաղմնային մակարդակում կչորանան, ով այդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը. Նիկոլ Փաշինյան
Ես դրա դեմ չեմ պատրաստվում պայքարել․ Նիկոլ Փաշինյան
Միմինոն հիշու՞մ եք՝ такие вопросы задаете․․․Թող ասի՝ ինչու՞ զինվորը մայկա-տրուսիկ չուներ․ Փաշինյան
Եթե հայ ժողովրդի միասնականությունից 4 հոգի պակաս կա՝ էդ իրանց խնդիրն ա․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց երգիչներ Արամեին, Սարոյին, Մարտին Մկրտչյանին