▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Ղազախստանից Հայաստան տեղափոխված դիմահարդարը և ինչպե՞ս կարողացավ կարճ ժամանակահատվածում հայտնի դառնալ

Asekose.am-ի զրուցակիցը Ղազախստանից Հայաստան տեղափոխված դիմահարդար Լորետա Սիմոնյանն է։ 

Հետաքրքիր կերպարով ու տաղանդով դիմահարդարը մեզ հետ զրույցում պատմել է իր գործունեության սկզբի, Հայաստան տեղափոխվելու պատճառի ու դիմահարդարի իր մասնագիտության մասին։

Ղազախստանում ես ունեի իմ սեփական գեղեցկության սրահը

Ես Հայաստան եմ  տեղափոխվել տարիներ առաջ, հստակ իմ կարգավիճակը տեսնելով ու պատկերացնելով հենց Հայաստանում։ Ղազախստանում ես ունեի իմ սեփական գեղեցկության սրահը, սակայն թե իմ հայեցի մտածողությունը, թե հայրենքի հանդեպ ունեցած սերն ինձ բերեց այստեղ։  Փոքրուց իմ ընտանիքն ամեն բան արել է, որ ես ու քույրերս ապրելով դրսում հայեցի մեծանանք, սիրենք մեր հայրենիքը։ Ծնողներս ամառային արձակուրդներին մեզ միշտ բերում էին Հայաստան։ Ես շատ ուրախ եմ, որ նրանք հենց փոքրուց են պահել Հայաստանի հետ կապը, ինչն էլ մեզ հնարավորություն է տվել սիրելու ու հայեցի դաստիարակվելու։ Եթե խոսեմ Ղազախստանի մասին, չեմ կարող չնշել, որ այնտեղ ամեն բան լավ էր, բայց այդպես էլ ինձ հարազատ չդարձավ։ Ես ունեի հստակ քայլեր անելու ցանկություն, որը պատկերացնում է հայրենիքում  և ի շնորհիվ նաև հայտնի դիմահարդար Ագա Քանքանյանի ես իմ գործունեությունը սկսեցի ծավալել «Ագա» իմիջ կենտրոնում։

Ինձ համար իմ մրցակիցը ես եմ անցյալում

Ինձ համար իմ մրցակիցը ես եմ անցյալում, քանի որ իմ սկզբունքն է լինել այսօր ավելի լավը, քան երեկ էի և վաղը դառնալ էլ ավելի լավը։ Այդ պատճառով էլ սովորել  ու վերապատրաստվել եմ հայտնի ու տաղանդավոր դիմահարդարների մոտ, որոնցից մեկը Գոհար Ավետիսյանն է։

/filemanager/uploads/2023/04/week-3/lor.jpg

Երբ հաճախորդս երջանիկ է ու գոհ, այդ բոլոր զգացողություններն անցնում են ինձ

Դիմահարդարի մասնագիտությունն ինձ համար ամենագեղեցիկ ու դրական մասնագիտությունն է, քանի որ ես եմ դիմացինին տալիս ինքնավստահություն, իրեն գեղեցիկ զգալու հնարավորություն և վերջապես, երբ տեսնում եմ, որ հաճախորդս երջանիկ է ու գոհ, այդ բոլոր զգացողություններն անցնում են ինձ։

Ես  չունեմ օտար լեզուներով հաղորդակցվելու խնդիր

Ես վաղուց եմ անցկացնում դասընթացներ ու ինձ մոտ ընդունում նաև աշխարհի տարբեր երկրներում ապրող ու այս հրաշք մասնագիտությանը տիրախետել ցանկացողներին։ Քանի որ ես  չունեմ օտար լեզուներով հաղորդակցվելու խնդիր, այդ ընթացքը այլ ազգություն ունեցող կանանց և աղջիկների հետ նույնպես հեշտ է ստացվում։

Հայաստանում ավելի շեշտադրված է խնամքը ու տվյալ միջոցների վրա գումար չխնայելը

Հայաստանի և Ղազախստանի կանանց ու աղջիկների միջև եղած տարբերության մասին խոսելիս պետք նշեմ, որ Հայաստանում ավելի շեշտադրված է խնամքը ու տվյալ միջոցների վրա գումար չխնայելը։ Դա շատ գովելի է, քանի որ ցանկացած դիմահարդարի աշխատանք ավելի փայլուն ու գեղեցիկ է երևում, երբ այն մատուցվում է խնամված ու առողջ մաշկի վրա։

 

Եվ որպես վերջաբան կարող եմ հստակ մի բան ասել, եթե չլինեն քաղաքական խնդիրներ՝ աշխարհում Երևանից լավ վայր չկա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին