▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է վճարել արքայազն Չառլզի հետ հանդիպման 100.000 ֆունտ ստեռլինգը

Բրիտանական «Դեյլի Մեյլ»-ն ուշագրավ հոդված է հրապարակել այն մասին, ըստ որի Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզի հետ ընթրիքը արժե 100 հազար ֆուտն ստեռլինգ և որ այդ գումարը պետք է փոխանցել արքայական դրամատուն՝ Բուկինգեմյան պալատում ժամադրության հաստատումը ստանալուց առաջ:

Բրիտանական պարբերականում ներկայացված լուսանկարների շարքից առաջինում արքայազն Չառլզը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Միացյալ Թագավորությունում  ՀՀ  դեսպան, ՀՀ նախկին վարչապետ  Արմեն Սարգսյանի ու նրա տիկնոջ հետ է:

Ուշագրավ է, որ պարբերականը լուսանկարի մեկնաբանությունում նշել է միայն Միացյալ Թագավորությունում ՀՀ  դեսպան Արմեն Սարգսյանի անունը:  

«Ով վճարում է, նրա անունն էլ քոմենթում գրում են»,-այս առիթով ֆեյսբուքյան իր էջում կատակել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

 

Ա.Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին