shamshyan.com-ը գրում է. Քրեական աշխարհի բոլոր ժամանակների ամենահայտնի կինն այսօր թաղված է Հայաստանում` Թոխմախի գերեզմանոցում: Նա Կալինա Նիկիֆորովան է՝ «Կալինան»: Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է քրեագետ Սերգեյ Գալոյանը: Ավելին, Սերգեյ Գալոյանի խոսքով, խոսակցություններ կան, թե նրա որդին Յապոնչիկի տղան է: Սակայն Կալինեն ամուսնացած է եղել «Պրոֆեսոր» մականվամբ Ռոբերտ Սարգսյանի հետ: «Անգամ մի շրջան լուրեր էին պտտվում, թե նա ամուսնու հետ փորձել է Գյումրիից ինքնաթիռ առեւանգել եւ փախչել»,-հիշել է Սերգեյ Գալոյանը եւ ավելացրեց, որ նա թեեւ «Օրենքով» գողերից շատ ավելի մեծ գործեր է արել, բայց «օրենքով» գող չի կնքվել, քանի որ կանանց «օրենքով» գող չեն կնքում: Իսկ Կալինայի միակ որդին սպանվել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում