Արդեն տեղեկացրել ենք, որ այս օրերին քննարկվում է տարկետման իրավունքի սահմանափակման դեմ հանդես եկող դասադուլավորների շարքում ամենաակտիվ Դավիթ Պետրոսյանը:
Ի պատասխան այն կարծիքների, որ դասադուլավորները դեմ են զինվորական ծառայությանը, հայտնի դարձավ, որ Դավիթը 2 տարի ծառայել է առաջնագծում։ Ծառայել է պատվով ու գերազանց։ Նա համալսարանի լավագույն ուսանողներից է ու սովորում է գերազանց։ Ապրիլյան քառօրյայի օրերին համալսարանի կամավորական ջոկատում էր։
Ավելի ուշ համացանցում հայտնվեց նաև տեղեկություն այն մասին, թե Դավիթ Պետրոսյանը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի որդին է:
Սակայն, ինչպես Asekose.am-ին հայտնի դարձավ, դա ապատեղեկատվություն է, պարզապես պատգամավորի որդու, որն, ի դեպ, ծառայել է բանակում, և տարկետման սահմանափակման դեմ պայքարող ամենաակտիվ ուսանողի անուն-ազգանուններն են համընկել:
Կարդացեք նաև՝ Ի՞նչ ասաց վարչապետը բողոքող ուսանողներին. Հանդիպման տեսանյութը