▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Շուշան Երիցյանի ընտրյալը, և ինչո՞ւ է նա թաքցնում ընկերոջը

Դիտեք նաև՝

BlogNews.am-ը գրում է, որ «Սպանել 15 րոպեում» ֆիլմի պրեմիերային մոդել Շուշան Երիցյանը ներկայացել էր այն նույն տղայի հետ, ում հետ «անկեղծ լուսանկարները» որոշ ժամանակ առաջ բուռն քննարկման առիթ դարձան։

Շուշանն այն ժամանակ հերքել էր, որ ինքն ու Գևորգը միասին են: Նա նշել էր, որ իրենք շատ մտերիմ ընկերներ են, սիրելի ունենալու դեպքում ինքը չի թաքցնի անձնական հարաբերությունները, սակայն կարծես թե մտափոխվել է։) Ֆիլմի առաջնախաղին Շուշանն ու Գևորգը շրջում էին ձեռք ձեռքի տված և չէին թաքցնում անձնական հարաբերությունները։

BlogNews.am-ի աչքից սա վրիպել չէր կարող, սակայն երբ հերթը հասավ մեկնաբանություն տալուն, Շուշանը չցանկացավ խոսել այս մասին։ «Ես բազմիցս նշել եմ ու նորից կասեմ, որ նա ինձ համար հարազատ մարդ է, իսկ մնացածն ով ինչպես կմեկնաբանի, ինձ չի հետաքրքրում։ Անձնականիս հետ կապված ավելին ասել չեմ կարող»,- ասաց մոդելը։

Կարդացեք նաև` Շուշան Երիցյանը՝ հարուստ հովանավորի և մտերիմներից մեկի հետ սիրային հարաբերություն ունենալու մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին