▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է պատասխան տալու «Շտապ օգնության» ճակատագրական ուշացումների համար

103 տաքսի ծառայություն` մինիմալ 10.000 դրամ

 
Երիկամի ուժեղ ցավեր-պրիստուպ,կարծում եմ շատերը կիմանան թե ինչ ցավ է, ով էլ չգիտի կարծում եմ լսած կլինի:
Զանգ-103
-Բարև ձեզ,մի հատ կանչ գրանցեք
-Ասեք հասցեն
-Արմավիրի մարզ գյուղ Մերձավան
-Դուք զանգեք Էջմիածնի շտապօգնություն
Զանգ Էջմիածնի շտապօգնություն

-Բարև ձեզ,մի հատ կանչ գրանցեք

-Ասեք հասցեն

-Արմավիրի մարզ գյուղ Մերձավան
-Կներեք մենք հիմա մեքենա չունենք կես ժամից կլինի

Հիվանդը այդ կես ժամվա մեջ ցավերի մեջ գալարվում է :

Զանգ կես ժամ հետո

-Կներեք մենք հիմա հիվանդին տեղափոխում ենք հիվանդանոց հետո կգանք

Նորից զանգ 103

-Կներեք , մենք զանգեցինք Էջմիածնի շտապօգնություն ասեցին որ չեն կարող գալ դուք կարող եք մեքենա ուղարկել հիվանդը շատ վատա:
-Ոչ չենք կարող,ձեզ իրենք են սպասարկում
-Բայց հիվանդը շատ վատա
-Մենք ոչինչ չենք կարող օգնել
Այդ ժամանակ արդեն մեկ ժամ ցավ իմեջ տառապող հիվանդը զանգում է 103
-Դուք հասկանում եք որ ես շատ վատ եմ բժիշ կուղարկեք
-Սպասեք հեսա փոխանցեմ ավագ դիսպետչերին-այո լսում եմ
-Ինձ պետք չի դուք լսեք ես լավ չեմ բժիշկ ուղարկեք
Նույն բաները բացատրելուց հետո,որ Էջմիածնի շտապօգնությունը զբաղված է …
-Մի րոպե սպասեք գծում փոխանցեմ ավագ բժշկին
-Ասեք լսում եմ
-Լավ չեմ բժիշկ ուղարկեք …
-Ես ձեզ հեսա ետ կզանգեմ
10 րոպե հետո հիվանդը էլի զանգում է 103
-Էջմիածնի շտապօգնությունը չկա
-Մենք ձեզ չենք կարող օգնել եթե ցանկանում եք վճարովի կարող ենք ուղարկել:
15 րոպե հետո 10.000 դրամանոց 1կմ 2000 դր. տաքսի շտապօգնությունը եկավ:

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ շատ շտապ մոտ 1.5 ժամ հետո մինիմալ 10.000 դրամով հասավ հիվադին:
Դիմում եմ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանին,ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին

-Ինչ եք կարծում` ՀՀ քաղաքացին եթե ի վիճակի չի վճարել,  ինչպես պետք է օգտվի ձեր իսկ ասված ՄԹՈՄ անվճար շտապօգնության ծառայությունից ու եթե չլիներ երիկամի ցավ,  այլ ավելի լուրջ խնդիրներ ` սրտի կամ մեկ ուրիշ ու հիվանդի կյանքին վտանգ սպառնար, ինչը էս դեպքում էլ ոչ ոք չի կարող երաշխավորել,  ով էր պատասխան տալու:

 

Հրայր Ասլանյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին