▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ջրային տնտեսության կոմիտեի նոր ղեկավարը. «Հրապարակ»

«Երեկ Կարեն Կարապետյանը գյուղնախարարության ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին փոխարինեց Արսեն Հարությունյանով։ Նա 2013-ից գազի ներտնային սպասարկման «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն Է, մեր տեղեկություններով, ընկերության 42% բաժնեմասի տերը։ Նաև «Ֆլորենս» ռեստորանը կառավարող «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն Է, ինչպեսև վարչապետի եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի սանիկը։ «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիրն ու բաժնետերերից մեկը եղել Է հենց Վլադիմիր Կարապետյանը, սակայն 2009-ին դուրս Է եկել ընկերությունից։ «Էյ Ի Ջի Սերվիս»–ի տնօրենի պաշտոնում Ա. Հարությունյանին կփոխարինի տնօրենի տեղակալ Արման Նալբանդյանը։ Ի դեպ, «Էյ Ի Ջի Սերվիսը»՝ կոնսորցիումի կազմում, մասնակցում Էր ՀՀ խմելու ջրի մատակարարման մրցույթին, բայց արդյունքում շահեց այլ կազմակերպություն»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին