Այսօր` մարտի 10-ին, Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ, թե ով է մեկ տարում իրեն 190 հազար դոլար նվիրել: Նա վստահեցրեց, որ նվիրողը եղբայրն է:
«Եղբայրս է նվիրել, նա բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, հայտարարագրում էլ է դա նշված»,-ասաց Հովհաննես Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի՝ Հովհաննես Հովսեփյանը 1 տարվա ընթացքում վաստակել է 18 մլն 768 հազար դրամ, որոնք հիմնականում գոյացել են աշխատանքի վարձատրությունից` 9 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից կրկին նույնքան գումար: Մյուս գումարներն էլ գոյացել են նվիրատվությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտից: Հովսեփյանը պաշտոնապես տեղեկացրել է, որ 90 եւ 100 հազար դոլարանոց նվեր է ստացել: