▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 09.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է եղել Սյունիքում երեխաներին կասկածելի մաստակ առաջարկած անձը

Սյունիքում երեխաներին մաստակ առաջարկած անձը առաքիչ է եղել, որևէ արտառոց դեպք չի գրանցվել․ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ անհայտ անձը Սյունիքում երեխաներին կասկածելի մաստակ է բաժանել, ստիպել, որ վերցնեն։

«Ահազանգ Սյունիքում. անհայտ անձը դպրոցների մոտ երեխաներին կասկածելի ծամոն է բաժանել։
Սյունիքի մարզի տարբեր դպրոցների ծնողները ահազանգում են «Սյունիք լրատվականին», որ Գորիս համայնքի մի քանի դպրոցների մուտքի մոտ անհայտ անձը երեխաներին ծամոն է հյուրասիրել և նույնիսկ ստիպել, որ վերցնեն։ Ըստ ծնողների ահազանգերի՝ որոշ երեխաների ինքնազգացողությունը վատացել է ծամոնը ծամելուց հետո»,-նշված էր տեղական լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ։

Իրավաբան․net-ը գրում է, որ դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով  դիմել է ՆԳՆ ոստիկանություն։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է,  որ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է նշված տեղեկությանը, ստուգումներ են իրականացվել, հայտնաբերվել է տրանսպորտային միջոց, և այն վարող անձը․«Պարզվել է, որ այդ անձը առաքիչ է։ Որևէ արտառոց բան չի եղել, երեխաներին կոնֆետ և մաստակ է հյուրասիրել, որևէ ծնող չի դիմել երեխայի վատ զգալու և կասկածելի երևույթի առկայության հետ կապված։ Ոստիկանությունում ներկայացված հաղորդում չկա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին