▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է DJ Vakcina-ի դրամապանակից 100.000 գողացած Կարեն Շ-ն

Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս կողոպտել էին  DJ Vakcina-ին: 

Ոստիկանությունն այս առիթով հաղորդագրություն է տարածել, որ ներկայացնում ենք ստորև. 

Օգոստոսի 8-ին, ժամը 23.00-ին, 1985 թ. ծնված Արուսյակ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ անհայտ անձը իր դրամապանակից գողացել է 100.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Կարեն Շ.-ն, որը նույն օրը, ժամը 21.30-ին, մի ռեստորանային համալիրից բերման է ենթարկվել բաժին, որտեղ էլ խոստովանել է կատարածը:
Կատարվում է հետաքննություն: 

 

Ի դեպ, Արուսիկը ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր ու Կարեն Շ-ի հաղորդագրություններն` այն բանից հետո, երբ արդեն գիտեր, որ վերջինս էր կատարել գողությունը, սակայն, ինչպես նշում է DJ Vakcina-ն, փորձում էր նրա նենգության աստիճանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին