▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է «Չներվածների» սաունդթրեքի հեղինակը

Մայրաքաղաքի կինոթատրոններում ցուցադրվում է «Չներվածները» գեղարվեստական ֆիլմը, որն իր ժանրով և ոճով նորույթ է և տարբերվում է վերջին տարիներին էկրաններ բարձրացող հայկական ֆիլմերից:

Այն առանձնանում է նրանով, որ ֆիլմում կան դինամիկ ակտիվ գործողություններ, արագ զարգացող սյուժե, սակայն ֆիլմի հիմնական սցենարային գիծը գլխավոր հերոսներ` Նարեկի և Նանեի սիրո պատմությունն է, որն ունենում է անկանխատեսելի ավարտ:

Ֆիլմը լի է հուզիչ տեսարաններով, որը սակայն ընդգծվում է ոչ միայն սցենարային լուծումներով և դերասանական խաղով, այլև գեղեցիկ սաունդթրեքերով, որը ցանկացած ֆիլմի համար չափազանց կարևոր է:

Հատկանշական է, որ այս ֆիլմի գլխավոր հերոսուհին երգչուհի է և ֆիլմում կատարում է հենց այդ երգերը: Մենք փորձեցինք ճշտել, թե ով է ֆիլմի սաունդթրեքերի հեղինակը և պարզեցինք, որ երկու հիմնական  երգերի` «Ես վազեցի…» և «Աստղային սյուիտ» երգերի հեղինակը ամերիկաբնակ Վարդան Թորոսյանն է, իսկ հիմնական երաժշտությունը, որը հնչում է հատկապես տխուր տեսարանների ժամանակ` հենց գլխավոր դերակատար և ռեժիսոր Տիգրան Նալչաջյանն է գրել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին