shamshyan.com-ը գրում է. Ամենևին պատահական չէ, որ գողերն ու «քրեական» հեղինակությունները հարգանք են վայելում մեր հասարակության զգալի խավերի շրջանակներում: Բանն այն է, որ «ճշտի» գաղափարի հետևորդներին բնորոշ հաստատակամ տղամարդկային վարքագծին աստիճանաբար կարոտ են մնում ոչ միայն կանայք, այլև հասարակությունը՝ ամբողջությամբ, քանզի մեզանում սրընթաց աճում է «անթասիբությամբ» առաջ գնալու երևույթն ու պահանջարկը: Չիդեալականացնելով և այս դեպքում անհարկի ռոմանտիզմից հեռու մնալով՝ պարտավոր եմ նշել այս մարդկանց այն արարքները, որոնց մասին չեն սիրում խոսել հենց իրենք, ի տարբերություն հայտնի «բարերարների», ովքեր նույնիսկ իրենց անմիջական պարտականությունները որակում են որպես բարեգործություն:
Հայտնի Սվո Ռաֆ (Ռաֆայել Բաղդասարյան)-ի անուրանալի օգնության մասին Ղարաբաղյան շարժման ժամանակ հասարակությունն իմացավ միայն տարիներ անց, մինչդեռ միայն սննդամթերքի 6 գործարան ՌԴ-ում աշխատում էր օր ու գիշեր՝ մեր զինվորներին կերակրելու համար, էլ չենք խոսում զենք-զինամթերքի մատակարարման մասին՝ 1-ին գիծ: Հիշենք էջմիածնեցի Հարութիկի ֆինանսական ահռելի աջակցությունը մեր երկրին, մեր նորաստեղծ պետականության համար ծանրագույն տարիներին: Նույնիսկ ազգությամբ ոչ հայ, աշխարհին հայտնի գող Դեդ Հասանը (Ասլան Ուսոյան)-ը իր ներդրումն է ունեցել Հայոց պայքարի ու հաղթանակի գործում:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում