▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ասում՝ մարդիկ, որոնք հանգստանում են իրենց հատկացված ժամանակում, չեն մտածում իրենց երկրի մասին. Նազենի Հովհաննիսյան

 

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որին կից գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/Nazeni_Hovhannisyan_2.jpg

 

«Օր 3-րդ:

.....

Իսկ ո՞վ է ասում, որ մարդիկ, որոնք աշխատում են ժպիտով, կամ հանգստանում են իրենց հատկացված ժամանակում, կամ զբաղվում են ոչ այդքան տեսանելի կենցաղային գործերով՝ չեն մտածում իրենց երկրի մասին, Ո՞վ ասաց, որ եթե ուժ ու եռանդ ես գտնում կիսվելու փորձովդ ու մասնագիտորեն առաջնորդելու՝ չես մտածում Երկրիդ մասին, ո՞վ ասաց, որ ՖՈւՆԴԱՄԵՆՏԱԼ կրթություն տալով ու ճիշտ գործիքակազմ առաջարկելով չես օգնում Երկրիդ, և ո՞վ ասաց, որ արածդ գործը թեթևությամբ ու ժպիտով ներկայացնելով՝ իրականում բարդ գործ չես անում ու մտահոգ չես ամեն օր ահագնացող խնդիրներով՝ աշխարհով մեկ ու մասնավորապես Հայաստան աշխարհով..

Ով ինչ ուզում է ասի, ով ինչ ուզում է անի, նորմալ Հայ-մարդը, անկախ ամեն ինչից, իր օրը պիտի ապրի ինչ-որ արժեք ստեղծելով, մի փչացած բան «նորոգելով» ու մի հայրենակցի գոնե օգնելով:

Կյանքի տեսլականը եղա՞վ դա, գուցե մի օր ոտքի կանգնենք ամուր: Չեղա՞վ... կսասանվենք անգամ թեթև քամիներից:

Իսկ հավաք տեսքը, կառուցողական էներգիան ու ժպիտը թող ոգևորեն բարեկամներին, և հուսահատեցնեն չարԱ-կամներին»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին