▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ իմ տատիկի և պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին. Սերժ Թանկյան

System of Down ռոք-խմբի մենակատար Սերժ ԹանկյանըՀայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը անվանել է «ԱՄՆ Սենատի պատմական քայլ»։

«Սա ԱՄՆ Սենատի պատմական քայլն է։ Ես ուզում եմ իմ տատիկի եւ պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին։ Սա ինձ համար արթնացման պատճառ դարձավ՝ որպես ակտիվիստի, այդ պատճառով ես ուզում եմ ասել, որ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ ամբողջ աշխարհում, եթե մենք պայքարենք դրա համար»,- գրել է նա թվիթերյան իր էջում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչումը:

Կարդացեք նաև՝ Քիմ Քարդաշյանն իր 153 000 000 հետևորդներին կոչ է արել զանգահարել սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին