▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ իմ երազանքների երկիրը, Սպասելու եմ, Երազելու եմ, Ստեղծելու եմ...

Ուզում եմ գնամ իմ երազանքների երկիրը

Իմ Հայաստանս

Երկիր , որտեղ Ֆորշը, Հախվերդյանը, Շուշանը, Նունեն ուղղակի երգիչ են...

Երկիր, որտեղ Ժիրոն, Կոմանդոսը, Դալիբալթայանը, Ագոն, Վիտոն, Սեյրանը ուղղակի Հայաստանի Ազգային Հերոսներ են...

Երկիր, որտեղ Լևոնը, Ռոբերտը, Սերժը ուղղակի ազգը համախմբող առաջնորդներ են...

Երկիր, որտեղ տաքսիստը ուղղակի տաքսիստ է, լրագրողը լրագրող է, ֆիզիկոսը ուղղակի ֆիզիկոս է, պատմաբանը` պատմաբան է...

Երկիր, որտեղ հինգ հազարը դրամը կամ հիսուն դոլարը ուղղակի ապրանք գնելու, հաց ուտելու ու շոր առնելու միջոց է...

Երկիր, որտեղ հարսանիքը ուղղակի հարսանիք է, ծնունդը ուղղակի ծնունդ է, թաղումը ուղղակի թաղում է...

Երկիր որտեղ ես ` ես եմ, դու դու ես, նա ` նա է , իսկ մենք `բոլորս...

Երազանքնրը ու հիշողությւոնը դա միակ բանն է, որ ոչ մեկ մեզանից երբեք չի կարող խլել, գնել, գողանալ...

Անկեղծ ասեմ, տեսել եմ այդ երկիրը, շատ կարճ, շատ, բայց տեսել եմ

1988-1991-ը

Բայց էլի եմ ուզում, ինձ համար չէ, երեխեքիս համար, էս նոր սերունդի համար, որ բացի չարից ու փոխադարձ ատելանքից, ստից ու ստորությունից, իր շուրջը ուրիշ բան չի տեսել ու չի տեսնում:

Ուզում եմ գնամ իմ երազանքների երկիրը

Իմ Հայաստանս

Ուզում եմ: Սպասելու եմ:Երազելու եմ: Ստեղծելու եմ:

 


Ու հաստատ ապրելու եմ:

 

Տիգրան Քոչարյանի/ Բլոգեր Փիղ/  գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին