▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ հավատալ, որ այս տարվա ամանորյա անակնկալս չի «փչանա». Անաիս Սարդարյան

Life.panorama.am գրում է. Դերասանուհի Անաիս Սարդարյանին, ով շատերին հայտնի է Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» սերիալից, հնարավոր է՝ շուտով տեսնենք նոր գեղարվեստական ֆիլմում. «Ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել, սակայն ամեն ինչ դեռ քննարկման փուլում է: Ավելին ասել չեմ կարող: Հուսամ՝ ամեն ինչ այնպես կընթանա, որ առիթ կունենամ այդ մասին խոսելու»:

Քանի որ փակում ենք տարվա ևս մեկ էջ,  կայքը նրանից հետաքրքրվել է, թե ինչպիսին էր անցնող 2014 թվականը և ի՞նչ է սպասում 2015-ից. 2014 թվականը նրա համար որոշ դժվարությունների, իսկ 2015-ը՝ հավատի տարի է. «Ընդհանրապես, ես իմ բոլոր տարիներից եմ գոհ: 2014 թվականը, չնայած որոշ կորուստների և բացթողումների, նորմալ տարի էր: Դժգոհելու պատճառ չունեմ: Իսկ եկող տարին ցանկանում եմ բերրիության տարի լինի. թող շատ բալիկներ ծնվեն, հաջողություններ լինեն: Տարին թող բարիք բերի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին