▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ Ավստրալիա...

Գիտեք արդյոք, թե մենք որքան հեռու ենք Ավստրալիայից: Խոսքը հեռավորության մասին չէ: Ավստրալիայի քաղաքական ուժերից մեկը հարց է բարձրացրել այն մասին, որ ընտրությունների ժամանակ քվեարկողը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ...

Պաշտոնյաները հակադարձում են՝ բայց մենք միշտ էլ հավատացել ենք ընտրողին եւ երբեք նրանից անձը հաստատող փաստաթուղթ չենք պահանջել: Քաղաքական ուժի ներկայացուցիչները հիմնավորում են՝ բայց չէ որ եղել են կրկնակի քվեարկելու դեպքեր... Իշխանությունները պատասխանում են՝ Այո, եղել են, բայց դրանք չեն նշանակում, որ մարդը ցանկացել է դիտմամբ երկու անգամ քվեարկել, այդ բոլոր դեպքերը պարզապես սխալ քվեարկության արդյունք են, երբ ընտրողը ցանկացել է ուղղել իր սխալը... Կարծում եմ, այսքանից հետո պարզ է, թե մենք որքան հեռու ենք Ավստրալիայից...

Արմեն Դուլյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին