***
Շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողներն այսօր կրկին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ *** |
«Պարոն վարչապետն ասել է՝ ով երբ ցանկանա, կարող է շատ հանգիստ Կառավարության դուռը բացի, մտնի ներս, բայց Կառավարության դռները դարձել են բերդի դռներ, ոչ մի քաղաքացու թույլ չեն տալիս ներս մտնել»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից տնտեսվարողն, ով անցած ակցիայի ժամանակ փորձում էր մտնել Կառավարության շենք։ «Անցած անգամ ասացին՝ դիմում գրեք, գրեցինք, բայց ոչ ոք չմոտեցավ ու մեր դարդը չիմացավ։ Ասում են՝ կոռուպցիան հայտնաբերելու նպատակով է այս ամեն ինչը, թող կոռուպցիան ման գան իշխանության մեջ։ Ուզում է ժողովրդի ձեռքից վերջին կոպեկն առնի»,- նշեց կինը՝ հավելելով, որ եթե շրջհարկի վերաբերյալ օրենքը չվերանայվի, ապա փոքր բիզները կվերանա։ |
***
Տնտեսվարողներն այսօր կրկին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց բողոքը ոչ միայն բարձրացված հարկատեսակների, այլ նաև տրանսպորտի և աղբի վարձավճարների թանկացման դեմ է․ «Չենք հրաժարվում հարկ վճարելուց, ամենադժվար օրերին անգամ չենք լքել հայրենիքը։ Ուզում ենք իմանալ, թե մեր հարկերն ուր են գնում։ Մեր հարկերի հաշվին անձնական ինքնաթիռներով են թռնում, ռեմոնտներ են անում ու թանկանոց մեքենաներ գնում։ Հարկատուների հաշվին շքեղության մեջ են ապրում, բայց էդ հարկատուի գլխին բամփում են։ Կհավաքվենք, փաստաբան կվարձենք, մինչև միջազգային դատարան կգնանք, ինքը ո՞վ ա, որ մեզ էս օրը գցի։ Ղալաթ արեցինք՝ ընտրեցինք, ընդունում ենք, որ սխալվել ենք»,- ասում է ակցիայի մասնակից անհատ ձեռներեց կինը։ |
***
Տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով շրջանառության հարկի փոփոխությունից, համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից․ «Այստեղ ենք նաև աղբի, տրանսպորտի թանկացումների դեմ բողոքով։ Աբսուրդ է, քաղաքացու առօրյան խախտվել է, ամեն օր նյարդային ֆոնի վրա ենք։ Շրջհարկի վերաբերյալ օրենքը մեզ տանում է դեպի դժոխք։ Պայքարելու ենք, մինչև այս օրենքը վերանայեն»,- ասում է ակցիայի մասնակիցը՝ հավելելով․ «Մոռացել են իրենց անցյալը, թող գնան իրենց դղյակները հայտարարագրեն, որ մորաքրոջ ու չգիտեմ ում անունով է գրանցված։ Պետք է հեռանան, էս կառավարությունը պետք է խելացի, բանիմաց հայրենասեր մարդ ղեկավարի։ Ընդդիմությունն ո՞ւր է, թող գա, կանգնի մեր կողքին, եթե իհարկե կան»,- ասում է ակցիայի մասնակիցը։ Դիտեք նաև՝ |