▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուղղակի պատճենել են իմ ստորագրությունն ու «Օրրանի» կնիքը». Արմինե Հովհաննիսյանն ահազանգում է կեղծիքի մասին

Տեղեկացրել էինք, թե «Օրրան» բարեգործական կազմակերպությունն ինչ թղթաբանական ու դատական քաշքշուկների մեջ է՝ կապված կազմակերպության շենքի հարեւանությամբ ընթացող շինարարության հետ: «Օրրանի» հիմնադիր, տնօրեն Արմինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդքան մարդկանց կյանքը վտանգելով հավելյալ գումար վաստակելը անբարոյական է համարում:

Առավոտ.am-ն է գրում ոը նշում, որ  տիկին Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե ինչ փուլում է գործը, հատկապես որ այդ տարածքով անցնելիս տեսել էինք, որ «Օրրանի» հարեւանությամբ շինարարությունը շարունակվում է:

« «Դատարանի երկու որոշում ունենք. մեկը վարչական դատարանի կողմից՝ կայացված հունվարի 3-ին, մյուսը՝ Երևանի քաղաքացիական դատարանի կողմից՝ կայացված հունվարի 5-ին, որոնք պարտադրում են կասեցնել շինարարությունը: Չնայած այս երկու որոշումներին՝ կառուցապատողը իրեն վեր է դասում օրենքից եւ շարունակում է շինարարությունը: Այդ հարցով դիմել ենք ԴԱՀԿ, որը բացի մեր դիմումից, արդեն կատարողական ակտ պետք է ստացած լիներ դատարաններից, բայց ոչ մի արձագանք չկա»,-ասաց Արմինե Հովհաննիսյանը:



Քանի որ «Հետքը» թեմայի վերաբերյալ հրապարակման մեջ անդրադարձել էր կառուցապառողին՝ տիկին Հովհաննիսյանի ստորագրությամբ տրված մեկ այլ համաձայնության թղթի, «Օրրանի» տնօրենին հարցրինք՝ իսկապե՞ս երկրորդ թուղթ է ստորագրել:

«Ես միայն մեկ թուղթ եմ ստորագրել՝ 2021թ. փետրվարի 1-ին, որով համաձայնություն եմ տվել առ այն, որ չունեմ առարկություն քաղաքացի Արգամ Հովհաննիսյանին պատկանող Եկմալյան 6/1 հասցեում երկհարկանի հասարակական նշանակության շինության կառուցմանը: Ի դեպ, ես չեմ ասել՝ ասել անօրինական կառուցմանը: Սակայն, երբ սկսվում է շինարարությունը, եւ ակնհայտ է դառնում անօրինականությունը, ես բարձրաձայնում եմ այդ մասին, որին ի պատասխան՝ Քաղաքաշինության տեխնիկական եւ հակահրդեհային անվտանգության տեսչական մարմինն ինձ է ուղարկում մի թուղթ՝ 2022թ. մարտի 18-ի տարեթվով, որը պարունակում է նույն բովանդակությունը, ինչ առաջին թուղթը , բայց տարբերվում է շինության էսքիզով եւ հասցեով: Ընդգծեմ, որ այդտեղ ուղղակի պատճենված են իմ ստորագրությունն ու «Օրրանի» կնիքը: Ես պահանջում եմ այդ փաստաթղթի բնօրինակը, քանի որ նման փաստաթուղթ չեմ ստորագրել»,-ասաց Արմինե Հովհաննիսյանը»,-գրում է սկզբնաղբյուրը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին