Բրիտանիայում բնակվող 21-ամյա ռուս ուսանողուհին իր լյուքս դասի Mercedes-Benz CLS 350-ը Swarovski-ի միլիոնավոր բյուրեղներով է պատել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով International Business Times-ին:
Mercedes-Benz CLS 350 մեքենան բյուրեղներով օծելու աշխատանքով են զբաղվել ռուս վարպետները՝ երկու ամիս շարունակ օրական 12 ժամ աշխատելով:
Աղջիկը նշել է, որ մեքենան գրավում է անցորդների և վարորդների ուշադրությունը, գրեթե բոլորը անտարբեր չեն անցնում նրա կողքով:
Լոնդոնում բնակվող 21-ամյա ռուս ուսանողուհին իր լյուքս դասի Mercedes-Benz CLS 350-ը պատել է Swarovski-ի միլիոնավոր բյուրեղներով, ինչի շնորհիվ էլ գրեթե որևէ մեկն անտարբեր չի անցնում շքեղ մեքենայի կողքով: