▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսանողներն ապրիլի 9-ին վերսկսելու են դասադուլը

 

Համահայկական երիտասարդական շարժման անդամները հայտարարել են, որ ապրիլի 9-ին հայտարարում են ԴԱՍԱԴՈՒԼ և  ժամը 09:00-ին հավաքվելու են  ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ, որից հետո շրջելու են  տարբեր ԲՈՒՀ-երով և երթով ուղևորվելու են Ազատության հրապարակ:
Շարժման անդամները նաև հիշեցրել են, որ դասադուլի դիմելը յուրաքանչյուր ուսանողի իրավունքն է, այն չի սահմանափակվում որևէ օրենքով:
Եթե ուսանողների հանդեպ կիրառվեն ճնշումներ, զգուշացումներ, ահաբեկումներ, շարժման անդամները խնդրում են դիմել  իրենց և վստահեցնում են, որ իրավաբանները կպաշտպանեն նրանց իրավունքները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին