▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշագրավ ու ինչ-որ տեղ զավեշտալի իրադարձություններ Գյումրիում

Գյումրիում վերջերս ուշագրավ ու ինչ-որ տեղ զավեշտալի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք, անշուշտ, արդյունք են քաղաքական խճանկարի տրանսֆորմացիայի և ուժերի հարաբերակցության փոփոխության: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասնում այն մասին, որ քաղաքական իշխանությունից հեռացվող կրիմինալը, զգալով որ հրապարակային դաշտն իր համար չէ, փորձում է այլ մարտավարություն կիրառել՝ ստվերում մնալով պատրաստել և պայթեցնել տարբեր քարոզչական ականներ: Իսկ թեմայի հնչեղությունը փորձում են ապահովել քաղաքացիական հատվածի և տեղեկատվական խողովակների միջոցով: Այս շարքից են վերջերս քաղաքի մանկապարտեզներից մեկի նախկին աշխատակից Ֆլորա Սարգսյանի շուրջ բարձրացված աղմուկը և Գյումրու շուկայի առևտրականների տուգանքների հարցը գործող քաղաքապետի հետ կապելու առայժմ ձախողված փորձերը: Դաշինք է սա, թե պարզապես կրիմինալի և քաղաքացիական դաշտի որոշ էլեմենտների հատվածական համագործակցություն` ապագան ցույց կտա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին