Երբ իշխանության և քաղաքացիների շահերը չեն համընկնում, քաղաքացիներին դարձնում են տուգանքի ու թալանի մատերիալ և պարտադրում իրենց թալանչիական որոշումները։
Մանիպուլացնում են, թե մանկապարտեզ չենք սարքի, տրոլեյբուս չենք գնի, բայց եկեք ծուռ նստենք ու շիտակ արձանագրենք, որ 243 միլիոն 544 հազար դրամ են ծախսել համայնքային բյուջեից` 2023 թվականի ծախսին գումարելով ևս 25 միլիոն 164 հազար դրամ ավել, ասելով, թե գիտեք, ավել ենք ծախսել, որովհետեւ վառելիքը թանկացել է։
Ներողություն, իսկ ի՞նչ օգուտ եք տվել երևանցուն, որ 243 միլիոն 544 հազար ծախսում եք միայն ձեր ծառայողական մեքենաների վրա, դեռ մյուս ծախսերին չենք անդրադառնում, ինչպես ասում են, ամեն ինչ հերթով, կարգով, շարքով։
Սոնա Աղեկյան, Մայր Հայաստան շարժման անդամ