Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն Մեքսիկա կատարած այցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևին, որով կոչ էր արվում Սենատին և ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գրում է «թուրքագիտական պորտալը»:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին»,-լրագրողների հե հանդիպման ժամանակ հայտարարել է Դավութօղլուն։
«Չի սպասվում, թե այս բանաձևը Սենատի օրակարգ կմտցվի։ Եթե այլ իրավիճակ ստեղծվի, ապա մենք անմիջապես կարձագանքենք։ Թուրքիան որևէ կերպ թույլ չի տա նման քաղաքական զարգացումներ։ Իրադարձությանն ուշադիր հետևում ենք»,-նշել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Նշենք, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունել է ձայների 12 «կողմ» և 5 «դեմ» հարաբերությամբ։ Բանաձևը կոչ է անում ԱՄՆ սենատին և նախագահին՝ ամերիկյան արտաքին քաղաքականությամբ աջակցել դեռևս չպատժված Հայոց ցեղասպանության փաստի հաստատմանը: