▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան հարգել է Հնչակյան 20 նահատակների հիշատակը

Սոցիալ Դեմոկրատ  Հնչակյան կուսակցության Ուրուգվայի շրջանի Վարիչ Մարմինը Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում նշեց  1915 թ-ի հունիսի 15-ին Ստամբուլի սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված  Հնչակյան 20 հեղափոխականների նահատակության 100-րդ տարելիցը:   Հնչակյան կուսակցության հրավերով միջոցառմանը մասնակցում  էր նաև Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով աշխարհում հայտնի էր իր պաշտոնավարման ժամանակ ունեցած համեստ կենցաղվարությամբ: Մուխիկան իր ապրում էր ֆերմայում, իսկ իր աշխատավարձի մեծ մասը նվիրաբերում բարեգործությանը:

Ի  դեպ,  Խորհրդային Միության տարիներին՝ Նիկիտա Խրուշչովի կառավարման ժամանակահատվածում, Խոսե Մուխիկան եղել և տևական ժամանակ բնակվել է Հայաստանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին