▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրուգվայը «Միսս Տիեզերք-2014»-ին կներկայացնի հայուհին

armenpress.am գրում է. Ուրուգվայցի հայ գեղեցկուհի, թոփ մոդել Յոհանա Ռիվա Կարապետյանը “Միսս Տիեզերք -2014″ գեղեցկության մրցույթում կներկայացնի Ուրուգվայը:

Մրցույթի գալա -երեկոն տեղի կունենա ԱՄՆ-ում հունվարի 25-ին: Ուրուգվայի մեր հայրենակցուհին 24 տարեկան է, ունի 174 սմ հասակ: Նա 2014 թվականին հաղթել էր “Միսս Ուրուգվայ” մրցույթում:

Ավելի վաղ Յոհանա Ռիվա Կարապետյանն արժանացել էր “Ուրուգվայի Միսս Տուրիզմ 2008″ տիտղոսին, ինչից հետո մասնակցել էր Մալայզիայում անցկացված “Միսս Տուրիզմ 2008″ միջազգային մրցույթին և հայտնվել լավագույն 15-ի շարքում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին