Տղամարդկանց բասկետբոլի 2016-2017թթ ՌԴ-ի սուպերլիգա 1-ի առաջնության նորեկ Երևանի «Ուրարտուն» այսօր Վլադիվոստոկում 3-րդ տուրի շրջանակում մրցեց ստուգատեսի ֆավորիտներից մեկը հանդիսացող տեղի «Սպարտակ- Պրիմորիեի »հետ և տանուլ տվեց գերխոշոր՝ 59 :109(6:22:, 17:32, 18:24, 15:31): «Սպարտակ-Պրիմորիե» ակումբը ստեղծվել է 1999թ.: Այս ընթացքում ակումբը հասցրել է 2 անգամ դառնալ Ռուսաստանի Սուպերլիգայի չեմպիոն` 2004/2005թթ և 2010/2011թթ մրցաշրջաններում: 2014/2015 թթ մրցաշրջանում ակումբը նվաճել է արծաթե մեդալներն, իսկ դրան նախորդող մրցաշրջանում` բրոնզե: Նախորդ մրցաշրջանը «Սպարտակ-Պրիմորիեն» ավարտել է 6-րդ տեղում:
Ասյօրվա խաղում հայկական թիմը անճանաչելի էր, ու չափազանց անվստահ անցկացրեց հանդիպումն ու բոլոր 4 խաղափուլերում էլ լրջորեն չկարողանալով դիմադրել մրցակցին ակնհայտորեն զիջեց նրանց :Դա էլ ի վերջո հանգեցրեց գերխոշոր հաշվով արտագնա առաջին պարտությանը՝59:109: «Ուրարտուի»կազմում հանդիպմանը մասնակցած 8 բասկետբոլիստներից առավել արդյունավետն , ինչպես և նախորդ տուրում, 30-ամյա ամերիկացի հարձակվող Արիզոնա Ռեյդն, ով իր թիմին պարգևեց 15 միավոր: Նրա թիմակիցներից ՝թիմի ավագ,30-ամյա Ամիրան Ամիրխաովն ու ամերիկացի բարձրահասակ կենտրոնական ,27-ամյա Թոդ Օբրեանը կարողացան միայն 9 -ական վաստակել: «Սպարտակի» կազմում ամենաարդյունավետը Անդրեյ Ագապովն էր,ով իր թիմին բերեց 27 միավոր:
Սա «Ուրարտուի» կրած արդեն 3-րդ անընդմեջ պարտությունն էր:Նախորդ 2 տուրերում Երևանում անցկացրած hանդիպումներում էլ տան պատերը ստուգատեսի նորեկին չօգնեցին:Գյոկչյանի սաները այդ 2 հանդիպումներում հավասար պայքարից հետո զիջեցին հակառակորդեներին ,հիմնականում պահեստայինների կարճ նստարանի պատճառով: 1-ին խաղում լրացուցիչ ժամանակում 89:93 (ընդ որում հիմնական ժամանակն ավարատվել էր ոչ-ոքի՝ 82:82)հաշվով երևյան թիմը պարտվեց «Ռյազանին» : Այս անհաջողության հիմնական պատճառն այն, որ տրանսֆերային խնդիրների պատճառով այս հանդիպմանը չկարողացան մասնակցել միանգամից «Ուրարտուի» առանցքային խաղացողներից երեքը՝ Արիզոնա Ռեյդ, Վիկտոր Ուսկովը, և Վիկտոր Հովսեփյանն, իսկ երկու խաղացող էլ ՝ Էդգար Բաբայանն ու Սերգեյ Պոլուխինը բացակայում էին վնասվածքենրի պատճառով: Այդ խաղում «Ուրարտուի» կազմում ամենարդյունավետը ամերիկացի ՝ Տերի Սմիթ է,ով իր թիմին 26 միավոր պարգևեց: Թիմի ավագ,խաղարկող Ամիրան Ամիրխանովն ու «Ուրարտուի» ամենաբարձրահասակ խաղացող, ամերիկացի Թոդ Օբրեանն, ովքեր նույնպես բարձր արդյունավետության դրսևորեցին այս խաղում վաստակեցին 23-ական միավոր:
2-րդ տուրի երևանյան հանդիպմանը հայկական թիմի մրցակիցը անհամեմատ ուժեղ էր՝«Սամարան» :Ու թեև Ուրարտուի կազմում խաղալու իրավունք ստացավ և գերարդյունավետ գործեց ամերիկացի բասկետբոլիստ ՝ Արիզոնա Ռեյդն» ,ով , ինչպես պարզվեց թիմային խաղի ջատագով չէ: Նա ինչ –որ տեղ չարաշահեց անհատական խաղը, բայց և …. ռեկորդային ՝31 միավոր պարգևեց իր թիմին: Սակայն դա էլ բավարար չեղավ պարտությունից խուսափելու համար: Ռեյդի թիմակիցները ցածր արդյունավետություն դրսևորեցին ու հայկական թիմն Երևանում 2-րդ անընդեջ պարտությունը կրեց ՝ այս անգամ 70:80 (21:17, 14:29, 15:14, 20:20)հաշվով :
Վլադիվոստոկում այսօր ընթացած «Սպարտակ» - «Ուրարտու» հանդիպման հետխաղյա մամուլի ասուլիսում, «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչանը այսպես է գնահատել իր սաների ելույթը .
«Ես իմ աչքերին չէի հավատում, սա կարծես իմ թիմը չլիներ, այսպիսի խաղերը մենք պետք է խաղանք 100 տոկոսով, սակայն այսօր նույնիսկ 10 տոկոսով չխաղացինք:
Մենք երկար ճանապարհ էինք անցել, գիտեինք, որ շատ բարդ հանդիպում է սպասվում: Միշտ էլ Վլադիվոստոկում դժվար են ընթանում հանդիպումները, քանի-որ, թե՛ ժամային գոտին և թե՛ ճանապարհը մեծ խնդիրներ են ստեղծում: Չնայած դրան մենք իրավունք չունեինք նման վատ խաղ ցուցադրեինք, սա մրցաշրջանի ամենավատ խաղն էր:
Պետք է նշեմ, որ խաղի ինտրիգը ընդմիջումից հետո արդեն մահացել էր, դրա համար խաղալու հնարավորություն ստացան նաև այն խաղացողները, ովքեր նախորդ խաղերին չէին մասնակցել, քանի-որ առջևում մեզ ևս մեկ ծանր հանդիպում է սպասում Սախալինում, և հիմա պետք է ուժերը խնայել այդ խաղի համար:
Տիգրան Գյոկչյանը անդրադարձավ նաև 3 միավորանոց նետումներին՝ նշելով, որ դրանք որոշիչ դարձան այս խաղում, քանի-որ մրցակիցը 3 միավորանոց նետումներով բացահայտ առավելություն ուներ, և դա ապահովեց հաշվի մեծ տարբերություն» :
«Ուրարտուն» հաջորդ ՝ 4-րդ տուրում հոկտեմբերի 18-ին Սախալինում ուժերն է չափելու ստուգատեսի ևս մեկ ֆավորիտի՝ «Սախալինի» հետ:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:
«Ուրարտուի» բասկետբոլիստները լուրջ դիմադրություն չկարողացան ցուցադրել «Սպարտակ- Պրիմորիեին»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet