▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր գնացին դաշնակները... Արդի պոեզիա

ԴԱՇՆԱԿԻ ԴՐԱԽՏԸ

- Ո՞ւր գնացին դաշնակները։ 
- Սո՜ւս, քնած են Սերժի տակ, 
Տաք ծածկված ողջ ձմեռը` 
Սկզբունքային ու շիտակ։

Կգա գարնան արեւն էլ ետ, 
Նոր պաշտոններ կբերի,
Կջերմանա իսկույնեւեթ 
Սրտիկը հին ընկերի։

Կկանաչեն արոտ ու դաշտ
Շողերի տակ արեւի,
Ու կլցվի կերակրատաշտն 
էս գարնան հետ նորովի։

- Եկե՜ք, -կասի,- ի՜մ դաշնակներ,
Ազգի վշտով մտահոգ:
Ու հենց նրանք մոտիկ վազեն` 
ինքը կասի. «յա՜, իրո՞ք»։

 

««Չորրորդ Իշխանություն», չգիտեմ ով է Թումանյանի էս բանաստեղծության իմպրովիզի հեղինակը, սակայն, որ հանճարեղ է ստացվել` միանշանակ է»,-գրել է Առաքել Սեմիրջյանը ֆեյսբուքյան էջում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին