▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուր էր Զարուհի Փոստանջյանը, երբ Կանազի մշակույթի պալատը փլվում էր.Հրանտ Թոխատյան

 

Aravot.am-ը  գրում է.  Կայքը ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանից հետաքրքրվեց, ինչպես կմեկնաբանի Զարուհի Փոստանջյանի աղմուկ հանած եւ սոցցանցերում քննարկված այն հայտարարությունը, որ Կանազի մշակույթի պալատը 99 տարով իրեն են տվել` լռելու, իշխանություններին ծառայելու համար:

«Ի՞նչ է նշանակում տվել են, ինձ ոչինչ չեն տվել, ես այն վարձակալել եմ…Կանազի մշակույթի պալատը 2007 կամ 2008թ. օդից կախված է եղել, այն գտել է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, եւ իմանալով, որ ինձ պետք է բեմ, քանի որ վարձով ապրելը շատ ծանր էր, ինքն էլ բավականին գնահատում էր իմ արած աշխատանքը, ներկայացումները, ասում էր` այս ինչ շենք է գտնվել… Մանկական թատրոնի եւ թատրոնի շենք ունենալու մասին մենք սկսել ենք խոսել, երբ մշակույթի նախարար էր Արմեն Սմբատյանը: Օդից կախված պատմամշակութային արժեք ունեցող այդ շենքի մասին, չգիտես ինչու, երեկ հիշեց Զարուհին: Իսկ ո՞ւր էր ինքը մեկ ամիս առաջ, երբ շենքը զրկված լինելով գազից, չունենալով ջեռուցման կամ հովացման աղբյուր, փլվում էր…Այն 90-ականներից բոլորի աչքից դուրս էր մնացել, ընկել էր պատահական մարդկանց ձեռքը: Ընդ որում, այդ շենքում կար շինմոնտաժ, այսինքն` վուլկանիզիացիա, ավտոսերվիս, կարի արտադրամաս, գիշերային ակումբ, աղանդներ: Եվ նախկին ոմն տնօրենը, որն իր ընտանիքով ապրում է այդտեղ, ասում է իբր ներդրումներ է արել: Այնպես կուզենամ, որ գաք տեսնեք այդ «ներդրումները»: Դա ինչո՞ւ չի հետաքրքրում Զարուհի Փոստանջյանին»,-ասաց Հրանտ Թոխատյանը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին