Հայոց ցեղասպանության 100-ամյակը մոտենում է, սակայն այդպես էլ մենք չտեսանք Հայաստանից որևէ պատմաբանի կամ ցեղասպանագետիներկայանալի գիրք օտար լեզվով, որը կպատմեր Հայոց ցեղասպանության մասին: Լավ է, Ռայմոնդ Գևորգյանը (Փարիզ) կա և իր կոթողային գործը: Պատմաբանի գործը լավ գիրք գրելն է և ոչ իշխանությունների պրիմիտիվ քարոզչությունը տարածելը: Ցեղասպանության 100-ամյակին նվիրված կայք եք բացում և այնտեղ տարածում Թաներ Աքչամի ու Վահագն Տատրյանի գրքերը: Իսկ ո՞ւր են ձեր գրքերը: Թե պահում եք, որ 101-րդ տարելիցին հանեք վաճառքի աշխարհի նշանավոր գրադարաններում:
Ազգովի Ճոյտի ֆիլմն եք քննադատում: Իսկ ո՞ւր են Հայոց ցեղասպանության մասին ձեր ֆիլմերը, հայրենի ռեժիսորներ: Թուրքն է ֆիլմ նկարում և չազգընտիրը գնում է պրեմերային: Փող չկա՞, որ ֆիլմ նկարեք: Նժդեհի մասին ստերով լիքը ֆիլմի վրա եք երևի ծախսել: