Դիտեք նաև՝
Որտե՞ղ է ու ինչո՞վ է զբաղվում երգչուհի Ռուզան Ավետիքյանը: Ժամանակին երաժշտական թոփ տասնյակներում առաջատար հորիզոնականներ զբաղեցնող երգչուհին այսօր ասպարեզում չկա և ստեղծագործական նորություններ չի ներկայացնում: Նրա լռության պատճառը փորձել է պարզել Բրավո.am-ը:
«Չէի ասի, որ լռություն է, որովհետեւ այս ընթացքում էլ զբաղված եմ իմ սիրելի աշխատանքով: Եթե նոր տեսահոլովակներ չեմ նկարահանում կամ տարբեր հաղորդումներում հաճախ չեմ երեւում, չի նշանակում, որ չեմ ստեղծագործում»,-ասել է Ռուզան Ավետիքյանը` հավելելով, որ ժողովրդական երգ է դասավանդում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում:
Նա զբաղվում է նոր երգերի ստեղծման աշխատանքներով, իսկ նոր տեսահոլովակների մասին առայժմ չի մտածում, որովհետեւ կարծում է` դրանց քանակով չէ, որ պիտի հպարտանա արտիստը, այլ արվեստով, որը ներկայացնում է: «Ստեղծագործական դադարը թվացյալ է: Բոլորովին վերջերս եմ վերադարձել Մոսկվայից. հրավեր ունեի հայ համայնքի կողմից: Հայաստանից միայն ես էի: Համերգներին մասնակցելու առաջարկներին սիրով համաձայնում եմ»,- տեղեկացրել է Ռուզան Ավետիքյանն ու նշել, որ ամռանը համերգային շրջագայության կմեկնի Եվրոպա:
Երգչուհին նաև հերքել է ամուսնության և սեփական բիզնես ունենալու մասին ասեկոսեները: