Հաղորդավարուհի Դինա Ավետիսյանը տասնյակ տարիներ առաջ վայելում էր իր հայտնությունն ու մասնակցում տարատեսակ նախագծերի: Սակայն եկավ ժամանակ, որ Դինան կարծես ետին պլանում թողեց իր կարիերան և առավելապես նվիրվեց ընտանիքին:
Դինան ապրում էր ԱՄՆ-ում, սակայն որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ից վերադարձել էր Հայաստան եւ երեխաների հետ ապրում էր Երեւանում, և թվում էր, որ այլևս չի հայտնվի օվկիանոսից այն կողմ, սակայն հիմա Դինան կրկին ԱՄՆ-ում է:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`Դինան հիմնել է «Երազանքի պահապանները» շրջիկ թատրոնը և ամբողջությամբ զբաղվում է իր հիմնած սշխատանքով:
Պետք է փաստենք, որ նախկին հաղորդավարուհին, ով 2 երեխա ունի, այս տարիների ընթացքում հասցրել է գեղեցկանալ և երիտասարդանալ:
Նշենք, որ Դինայի անձնական կյանքը մշտապես հետաքրքրել է հանրությանը, քանի որ նա միշտ փորձել է չհանրայնացնել իր անձնականը:
«Երբեք չեմ սիրել հանրայնացնել անձնական կյանքս, ինչպես ամուսնության ողջ ընթացքում, այնպես էլ հիմա՝ ամուսնալուծությունից հետո, փորձում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից։ Իհարկե, հասկանում եմ, որ այդ ինֆորմացիայի պակասի պատճառով ասեկոսեներն ավելի շատ բորբոքվել են, բայց միեւնույն է՝ այսօր նորից չեմ սիրում խոսել անձնական կյանքից»,-մեկ անգամ ասել է Դինան։
Աղբյուրն՝ այստեղ