▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞ր և ինչու՞ կտրուկ անհետացավ երգչուհի Սիլվին հայկական շոու բիզնեսից

Երգչուհի Սիլվիի՝ մի քանի տարի առաջ էկրանից հանկարծակի անհայտանալը շարունակում է մտահոգել շատ երեւանցիների:

Նյուզ.am STYLE-ը պարզել է, որ Սիլվին  ինչ-որ պահի հասկացել է, որ հոգնել  է ու հիասթափվել, և որոշել է որոշ ժամանակ հեռանալ՝ հանգստանալու համար:

Նյուզ.am STYLE-ի հարցազրույցին Սիլվիի հետ ծանոթացեք ստորև.

 

Ինչո՞վ էք զբաղվում հիմա:

Ներկա պահին զբաղվում եմ իմ նոր տեսահոլովակի`2012 թվականին նկարահանված Temptation-ը ներկայացնելով։ Այն կա Youtube-ում, բայց հեռուստատեսային պրեմիերա դեռ չի եղել: 

Ի՞նչ է փոխվել Ձեր բացակայության ընթացքում:

Այն, որ երբ ես վերադարձա եւ ցանկացա, որ իմ տեսանյութը ցուցադրվի, պարզվեց, որ դրա համար ֆինասական ներդրումներ են անհրաժեշտ: Իսկ ես դրան հոգեբանորեն պատրաստ չէի: Բայց ներկա պահին ինձ համար միեւնույնն է` կցուցադրեն այդ տեահոլովակը Հայաստանում, թե` ոչ: Ես մեծ ծրագրեր ունեմ` ռուսական շոու բիզնեսի հետ կապված:

Լուրեր են շրջում, որ դուք ցանկանում եք նոր տեսահոլովակ նկարահանել ինչ-որ ռուս երգչի հետ: Ո՞ւմ հետ եւ ի՞նչ երգի համար: 

Զուգերգի հետ կապված ոչինչ հրապարակել չեմ կարող: Չեմ խոստանում, որ մեծ բում կլինի: Քննադատները լավ կաշխատեն: Դրա մասին դուք շուտով կիմանաք:

Ի՞նչ եք ցանկանում ասել Ձեր երկրպագուներին:

Կպատասխանեմ ժպիտով. «Շնորհակալ եմ, որ կաք, հիշում եւ սիրում եք: Այդ ամենը փոխադարձ է: Խոստանում եմ ստեղծագործել եւ իմ ստեղծագործությամբ հիացնել երկրպագուներիս»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին