▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուորլիքին թողնեն՝ սկայպով Սարգսյան-Ալիև հանդիպում կկազմակերպի

«Ուորլիքին թողնեն՝ սկայպով Սարգսյան-Ալիև հանդիպում կկազմակերպի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նախքան ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ԵԱՀԿ Մինկսի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին արված հայտարարության վերաբերյալ՝ ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ հավելելով.

«Ադրբեջանը Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ստանձնած պարտավորություններից հրաժարվում է: Հանդիպենք և ինչի՞ մասին խոսենք: ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակ էր, հետախուզադիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ եղավ, ինչպես նաեւ Տավուշի զորամասերից մեկում զինծառայող վիրավորվեցՈւմ հետ որ պետք էր՝ Սերժ Սարգսյանը հանդիպել է, դա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին է:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց. «Ինչքան հասկանում եմ՝ Ուորլիքն ադեկվատ չի արձագանքում իրադարձություններին, հնարավոր է՝ դա ամերիկյան լավատեսությունից է գալիս»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին