▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուորլիքը հեռանում է Մինսկի խմբից և Պետքարտուղարությունից

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հեռանում է դիվանագիտական ծառայությունից: Այս մասին հայտարարել է անձամբ դեսպան Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ես կթողնեմ համանախագահի պաշտոնը դեկտեմբերի 31-ին», - գրել է ամերիկացի դիվանագետը:

I will step down as @OSCE Co-Chair on December 31. It has been an honor to serve in the @StateDept for more than 30 years. 

Ուորլիքը Պետքարտուղարությունում աշխատել է 30 տարի: Ինչպես հայտնել է դեսպան Ուորլիքը, նա պատրաստվում է գործընկեր դառնալ մոսկովյան «Եգորով, Պուշինսկի, Աֆանասյեև գործընկերներ» իրավաբանական ընկերությունում:

Մոսկովյան ընկերությունը արդեն իսկ պաշտոնապես հաստատել է այս լուրը: Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը արդեն սկսել են հեռացող ամերիկացի դիվանագետի հասցեին ոչ պատշաճ մեկնաբանություններ հրապարակելը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին