▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ունեք մեկ շաբաթ ժամանակ․ սա շանտաժ չի»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը գրում է.

««Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամ դուք ունեք Հատիսի հողերից հրաժարվելու համար մեկ շաբաթ ժամանակ։ Թե ոնց եք հրաժարվում, ինչ մեխանիզմներով եք համայնքին վերադարձնում, դա ձեր մտածելու խնդիրն է։ Եթե մի շաբաթում հրաժարվեք ու հայտարարեք դրա մասին, ես խոստանում եմ, որ ամեն կերպ կփորձեմ համոզել իմ ընկերներն, որ դատական պրոցես չսկսենք։
Եթե առաջիկա շաբաթվա մեջ դա տեղի չունեցավ, ապա մենք ամեն ինչ անելու ենք, որ և՛ Հատիսը վերադարձվի հանրությանը, և՛ առնվազն երկու հոգի քրեական պատասխանատվության ենթարկվեն` հողերը օտարող համայնքապետը և հիմնադրամի տնօրենը։ Պետք լինի մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան էլ գնալու ենք։
Հատիսը չի կարող սեփականաշնորհվել ու վերջ։
Սա շանտաժ չի, սա արդար կամպրոմիսի առաջարկ է։ Ժամանակը գնաց»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին