▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունե՞ք կոնկրետ առաջարկություններ, հիմա արեք.Արմեն Աշոտյանը ընդունեց ուսանողներին

Ուսանողները շարունակում են  բողոքել ուսման վարձավճարներից: Այսօր` ԿԳ նախարարության մոտ, մի խումբ ուսանողներ և նրանց ծնողները պահանջում էին տեսակցություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:

Արմեն Աշոտյանը նրանց ընդունեց նախարարությունում, սակայն ուսանողները, բարձրանալով և հանդիպելով նախարարին` պահանջեցին իջնել դուրս և այնտեղ խոսել` նշելով, որ ուսանողները սպասում են դրասում:

Նախարարը մերժեց այդ պահանջը` ասելով.«Պատրաստ եմ ընդունել նրանց, ովքեր մտահոգված են: Հիմա խնդիրը ո՞րն է, արդյո՞ք կապ ունի վայրը, որտեղ պետք է քննարկվի խնդիրը: Ունե՞ք կոնկրետ առաջարկություններ, հիմա արեք»:

Ուսանողները հեռացան ընդունելության սենյակից, իսկ ԿԳ նախարարը, խոսելով լրագրողների հետ, ասաց, որ Հայաստանի տասնյակ ԲՈՒՀ-երից ուսման վարձերը բարձրացրել են 5-ը: 

«Ուսանողների թիվը նվազում է, աշխատողների թիվը մեծ է, ԲՈՒՀ-ում ֆինանսական խնդիրներ են  առաջանում: Իսկ ինչ վերաբերում է ուսման վարձերի բարձրացմանը, ապա այդ որոշումը ԲՈՒՀ-ն է կայացրել»,-ասաց նախարարը` նշելով, որ պետք է թափանցիկ դառնա ԲՈՒՀ-երի բյուջեն, ոչ մի լավ ուսանող չպետք է դուրս մնա համալսարանից և, իհարկե, պետք է սահմանափակվի ԲՈՒՀ-ի անկախությունը:

Արմեն Աշոտյանը փաստեց, որ կմշակվի և կներկայացվի օրինագիծ, համաձայն որի ԲՈՒՀ-երը կկարողանան ուսման վարձերը թանկացնել, եթե անցել են միջազգային հավատարմագումը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին