«Ապրիլյան պատերազմի ժամանակ միայն հյուսիս-արեւելյան՝ Թալիշի հատվածում մեր կորուստի չափը կազմում է 7 մլն քառակուսի մետր (1 քառակուսի կիլոմետրը (քառ. կմ) = 1 000 000 քառակուսի մետրի),-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ նախագահ Ժիրայր Սէֆիլյանը՝ հավելելով.
Մեր նահատակների զոհողությունն իշխանությունը կարծես ուզում է ջուրը լցնել: Եվ, եթե շարունակենք այս վիճակը հանդուրժել ու կորցրած դիրքերը հետ չբերենք, նոր զոհեր են լինելու: Այստեղ մեղքը բանակինը չէ, մեր մարտունակ ստորաբաժանումները սպասում են հրամանի, մեղքը քաղաքական ղեկավարությանն է, որ իր վախկոտության, ես կասեի՝ դավաճանության պատճառով այդ հրամանը չի արձակում»:
Արդյոք հավաստի՞ է տարածքի կորստի վերաբերյալ հրապարկված թիվը հարցին անդրադառնալով Ժիրայր Սէֆիլյանը պատասխանեց.
«Կուզեի, որ մեր պաշտոնական աղբյուրները ճշգրտեին և ուղղեին մեզ, եթե սխալ ենք.7, 6, թե 5 է, իրականությունը սա է: Մեր ինֆորմացիան առաջին գծում գտնվող մարտական ընկերներից է»:
Իրավիճակից դուրս գալու համաը, Սէֆիլյանի խոսքով, հանճար պետք չի լինել.
«Հայ ժողովրդին այսօր մեկ ելք է մնացել, որն էլ հակառակորդին ծնկի բերելն է: Ոչ ոք թող չմտածի, որ ապիկարների դավաճանության պատճառով հայերն այս տարածքից պետք է վերանան, նման բան չի լինելու»,-նկատեց Ժիրայր Սէֆիլյանը:
Հանդիպմանը ներկա էին նաև «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորմում» վարչության մյուս անդամները, ովքեր հայտարարեցին կամավորների հավաքագրում սկսելու մասին:
Անի Կարապետյան