▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ումի՞ց է պակաս...Գալուստ Սահակյանը շքեղ առանձնատուն է կառուցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձում է հետ չմնալ մյուս օլիգարխ պաշտոնյաներից շքեղ առանձնատների մասով: Աջափնյակ վարչական շրջանում ապրող մեր աղբյուրը պատմեց, որ «Սասուն» ռեստորանի հարեւանությամբ մաեստրոն տեւական ժամանակ է՝ շքեղ առանձնատուն է կառուցում՝ երկհարկանի, սյուներով:

Նկատենք, որ Գրիգորիչն ԱԺ նախագահ դառնալուց հետո չի տեղափոխվել կառավարական առանձնատուն՝ մնալով իր տանը: Բուռն շինարարության փուլում է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատան կառուցումը Վահագնի թաղամասում:

Ասում են՝ անգամ ապրիլյան պատերազմի օրերին նախարարն անձամբ էր զբաղվում շինարարական աշխատանքների համակարգմամբ, այնպես, որ շինարարները բողոքում էին, թե օրական 5 անգամ զանգում է՝ ի՞նչ եղավ, ո՞ւր եք հասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին