▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ վրա եք հույս դնում, Ռուսաստանի՞.Նա աչքը կփակի ու կասի՝ ինչ անեմ

«Նման գործողությունների վերսկսկման սպառանլիքը դեռ կա: Բազմիցս եմ ՀՀ իշխանությանը խնդրել՝ շուտափույթ ճանաչել ԼՂՀ անկախությունը, դուրս գալ Մինսկի խմբի ձևաչափից՝ ասելով, որ ինչ քննարկում եք, Արցախի հետ քննարկեք: Սակայն, տարիներ ի վեր մեր իշխանությունները շարունակել են Լևոն Տեր-Պետրոսյանի սխալ սկսած քաղաքականությունը, այն է՝ մի կողմից ձևացնում է, թե Արցախն անկախ է, մյուս կողմից ասում է՝ չէ, ես եմ բանակցությունների մեջ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

 Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանին ձեռնտու չէր այս պատերազմը.

«Նույնը նաև Իրանի դեպքում, քանի որ այս երկու պետությունները  չեն ավարտել շատ կարևոր խնդիր, այն է՝  նրանք Թուրքիայի տարածքում պատրաստվում են նոր պատերազմի:

Փաստ է, որ Իրանը մեծ զորախումբ է կուտակում Թուրքիայի սահմանագլխին,   Ռուսաստանն էլ ուժեղացնում է իր բոլոր ռազմաբազաները Թուրքիայի հետ սահմանին: Նրանք, երևի, շատ լավ գիտեն, որ քրդական ապստամբության զարգացումը կհասնի իրենց սահմաններին: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ինչո՞ւ են բոլորը լռում ու չեն խոսում այն մասին, որ ԱՄՆ «Հատուկ նշանակության զորքեր»-ի բազա կա ադրբեջանական գյուղում ՝ Ֆիզուլիի շրջանում: Չհասկացանք, ով է պատերազմում Ադրբեջանի հետ, Իրանը, թե՞ դուք: Գոնե գիտե՞ք, թե ինչի համար է այդ բազան օգտագործվում: Իրանի աղբյուրներն ասում են, որ այնտեղ Իսրայելից, Մեծ Բրիտանիայից են հատուկ ջոկատայիններ գալիս»:

Անդրադառնալով «Կազանի փաստաթղթին» ու  «Մադրիդյան սկզբունքներ»-ին, Սերգեյ Շաքարյանցը  նկատեց.

«Կազանի փաստաթուղթ»-ը «Մադրիդյան սկզբունքների» մի տարբերակ է, որի մանրամասները երբեք չեն լուսաբանվել: Մեկ բան կա, Մինսկի խումբն ու Ադրբեջանը տարածքների հարցն Արցախի հետ պետք է  քննարկեն:

Մի բան լավ հիշե՛ք, էականը ոչ թե «Մադրիդյան սկզբունքներ»-ն են, այլ այն, որ 2001 թվականին նույն ԱՄՆ-ն համաձայնել է, որ բոլոր կարգի փոփոխությունները նա պարտավորվում է ժամանակին տեղյակ պահել ու քննարկել Իրանի հետ: Այսինքն, այս սկզբունքները չկատարելու համար են: Իրանը 24 տարի է ՝ասում է.«Ես չեմ հանդուրժի ոչ մի օտարերկրյա զորքեր իմ սահմաններում»: Այսինքն, դու թույլտվություն պետք է ստանաս ոչ թե ՀՀ-ից կամ Ադրբեջանից, այլ գնաս Թեհրան, ծնկի գաս ու խնդրես, որ ստորագրի: Իսկ, եթե խախտվի պայմանավորվածությունը, կլինի այն, ինչ Իրանը սպառնում է ցանկացածի: Իրանը ընդամենը 2 անգամ է զգուշացնում: Եթե չես կարգավորում ամենը, ապա ես կգամ ու կկարգավորեմ: Ո՞ւմ վրա եք հույս դնում, Ռուսաստանի՞: Նա աչքը կփակի ու կասի՝ արա', ի՞նչ անեմ»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին