«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Ահեր Շահգելդյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:
«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում անհաջողության մատնվելուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ընդհատակ անցավ, բավարարվեց ընդամենը ընտրությունների վերաբերյալ տեսակետ արտահայտելով և վարչության նիստ գումարելու մասին հաղորդագրություններ տարածելով: Նկատենք, որ ստեղծման օրից ի վեր քաղաքական այս ուժը խորհրդարանում ներկայացվածություն է ունեցել, հետևաբար ի՞նչ է անելու այսուհետ այս քաղաքական ուժը, և արդյո՞ք կուսակցապետ Արթուր Բաղդասարյանը շատ է բարկացել իր «զորքի» վրա:
-Պարոն Շահգելդյան, ինչո՞ւ է «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընդհատակ անցել, շա՞տ եք հիսաթափվել:
-Բացարձակ լռության խնդիր չկա, մենք ներկայացրել ենք պաշտոնական հայտարարություններ, մենք մեր դիրքորոշումները, մեր տեսակետները հայտնել ենք:
-Համենայն դեպս, կուսակցության ղեկավարից սկսած Ձեր կուսակիցները զերծ են մնում լրագրողների հետ շփումից: Ինչո՞վ կբացատրեք դա:
-Հիմա բայց Ձեզ հետ խոսում եմ, չէ՞: Ոչ մի խնդիր չկա, կուսակցությունը չի անցել, և մենք այսօր վերլուծում ենք, աշխատում ենք, բարեփոխելու ենք...
-«Հայկական վերածնունդ» կուսակցությանը չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը: Թերևս մեկ ամիսը բավական ժամանակ է՝ վերլուծություններ անելու և հասկանալու համար, թե որն էր ձախողման իրական պատճառը: Եվ ուրեմն, կպարզաբանե՞ք:
-Այս հարցերին մենք պատասխանել ենք, տվել ենք գնահատականներ, դրանից ավելին այս րոպեին ես ասել չեմ կարող, մնացածն ինչ է, մենք էլի ներքին անալիզ ենք անում կուսակցությամբ, բնականաբար բարեփոխումներ են պետք, և շարունակելու ենք աշխատել: Մենք ավագանիներ ունենք Վանաձորում, Գյումրիում, գյուղապետեր, բնականաբար աշխատել և աշխատելու ենք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: