▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ում համբուրել եմ, բայց ստել...Աշոտյանը հրապարակել է կանանց նվիրված երգի բառերը

Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ:

Ինձ խոստացիր, որ կսիրես օրերը հին:
Ինձ խոստացիր, որ կպատմես հազար հեքիաթ:
Ինձ խոստացիր, որ կմնաս միշտ հարազատ:

Ինձ խոստացիր արևածագ,
Ինձ խոստացիր գարնան վտակ,
Ինձ խոստացիր, որ չեմ մնա ես մեն-մենակ:

Կանցնեն օրեր ու տարիներ` քեզ կսպասեմ:
Կանցնեն ամպեր ու քամիներ` քեզ կպահեմ:
Կանցնեն նրանք, ում համբուրել եմ, բայց ստել:
Կանցնեն նրանք, ում արթնացել ու չեմ տեսել:

Կանցնեն մարդիկ խայտաբղետ,
Կանցնեն ու կկորչեն անհետ,
Կանցնեն բոլորը` դու մնա ինձ հետ:

Ինձ խոստացիր, որ կհիշես անունը իմ …

 

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` կանանց նվիրված երգը՝ Հայկոյի կատարմամբ,  եթերում և համացանցում  կլինի  ապրիլի 7-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին