«ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած առաջարկը, ըստ որի՝ կառավարության պահուստային ֆոնդից 200 միլիոն դրամ է տրամադրվելու Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին: Այդ գումարը հատկացնելու պաշտոնական պատճառաբանությունը հետևյալն է. համալսարանը «ունի 200 մլն դրամի չափով ֆինանսական պարտավորություն, որը ի վիճակի չէ կատարել, որի արդյունքում հաստատության հետագա բնականոն գործունեությունը անհնար է իրականացնել»»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում