▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ է նվիրված Անուշիկ Ալավերդյանի նոր տեսահոլովակը

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. «Շնորհակալ եմ»՝ այս երգն Անուշիկ Ալավերդյանն իր հարսանեկան խնջույքի ժամանակ նվիրեց ամուսնուն՝ դաշնակահար Կարեն Մամիկոնյանին: Հարսանիքից հետո երգը չնայած չհայտնվեց համացանցում, բայց կային փոքրիկ կադրեր հարսանիքից, որտեղ երգչուհին կատարում էր երգը: Անուշիկը պատմեց, որ շուտով կլինի տեսահոլովակ. «Սա շատ կարևոր երգ է իմ երգացանկում, այն իմ հարսանեկան երգն է, որը գրվել է հենց այդ օրվա համար: Բառերն այնքան գեղեցիկ էին ստացվել, որ շատ դրական կարծիքների արժանացան: Իմ հարսանիքի ընթացքում շատերը նկարահանել էին իմ երգելու պահը, և այդպես տարածում գտավ»:

Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ երաժշտությունն Էրիկին է: Նրանց հետ Անուշիկն առաջին անգամ էր համագործակցում: «Ինձ համար այնքան հարազատ երգ է, որոշեցի, որ պետք է տեսահոլովակ ունենա: Տեսահոլովակում ճերմակ զգեստ եմ հագնելու, ամեն ինչ լինելու է մինիմալիստական ոճում՝ այն, ինչ ես եմ սիրում: Այն միայն դրական էմոցիաներ կփոխանցի մարդկանց, որովհետև ներկայանալու եմ նոր կարգավիճակով և կերպարով: Այսպես թե այնպես, այս երգը պետք է ունենար տեսահոլովակ, պարզապես այս ժամանակաշրջանի հետ համընկավ»:

Մանրմասները սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին