Որ այսպես շարունակվի, ամենայն հավանականությամբ, Ուկրաինան առաջիկայում ցանկություն կհայտնի ընդգրկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների թվում… իհարկե, նրա համար նախընտրելի կլինի դա անել հնգյակից` ՌԴ-ին «դուրս մղելու» գնով:
Համենայնդեպս, նման եզրահանգման կարելի է գալ Ուկրաինայի վարչապետի այսօրվա հայտարարություններից:
Արսեն Յացենյուկը մասնավորապես հայտարարել է, որ «Ուկրաինան պատրաստ է զբաղեցնել Ռուսաստանի տեղը «Մեծ Ութնյակում», եթե որոշում կայացվի ձևաչափից դուրս թողնել Ռուսաստանի Դաշնությանը»:
Ինչպես երևում է` Ուկրաինայի գործող իշխանությունները վերջնականապես կորցրել են իրականության զգացումը: